Սևանի քաղաքապետը մարզպետական հավակնություններ ունի․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ Գեղարքունիքի մարզի մարզխորհրդի հերթական նիստն է տեղի ունեցել, ընդ որում՝ այն ոչ սովորականներից է եղել, որովհետև մարզ է այցելել գյուղնախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն ու մարզպետից ոսկե մեդալ ստացել, սակայն Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը կրկին նիստին չի մասնակցել։
Ի դեպ, լուրեր են պտտվում, թե նա մարզպետական հավակնություններ ունի, և այս պայքարը նաև դրան է միտված»։