Ծեծկռտուք` Ուկրաինայի Գերագույն Ռադայում. տեսանյութ
Ուկրաինայի Գերագույն Ռադայում նիստի ընթացքում ծեծկռտուք է սկսվել պատգամավորների միջև, հայտնում է Russia Today-ը:
Երբ Խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Ռիբակը ընդմիջում է հայտարարել, պատգամավորները շտապել են դեպի նախագահություն, որտեղ էլ տեղի է ունեցել ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև ծեծկռտուքը: