211652_close_icon

Ուկրաինայի Ռադայում զայրացած պատգամավորը շիշը նետել է մեկ այլ պատգամավորի վրա. տեսանյութ

views-count3811 դիտում article-date 16:45 09-04-2015
Ուկրաինայի Գերագույն ռադայի հակակոռուպցիոն հանձնաժողովի նիստի ժամանակ անկախ պատգամավոր Բորիսլավ Բերյոզայի և Ծայրահեղական կուսակցության պատգամավոր Իգոր Մոսիյչուկի միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Լեզվակռիվն այնքան է թեժացել, որ Մոսիյչուկը կորցրել է ինքնատիրապետումը և իր դիմաց դրված ջրի շիշը նետել Բերյոզայի վրա: Դա ուրախացրել է մյուս պատգամավորներին և նրանք հրճվանքով բացականչում էին. «Դե՜, Մոսիյչուկ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր