1683 դիտում
12:29 08-04-2014
Եվրոպայի առաջնություն. հայ ծանրորդները զարգացնում են իրենց հաջողությունները
Իսրայելի Թել Ավիվ քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մասնակից հայաստանցի ծանրորդները օրավուր բարելավում են նվաճումները, հայտնում է ՀԱՕԿ մամլո ծառայությունը:
Հայտնի է, որ մեկնարկում բրոնզե մեդալակիր դարձավ երևանցի Սմբատ Մարգարյանը / 56 կգ /: Մրցաշարի երկրորդ օրը` ապրիլի յոթին, արծաթե մեդալի արժանացավ գեղակերտցի Վանիկ Ավետիսյանը / 69 կգ /: Պոկում վարժությունում նրա մոտ կրկնվեց Սմբատ Մարգարյանի ելույթի սցենարը. անհաջողությունը: Վանիկի ցույց տված 140 կգ արդյունքը ընդամենը հինգերորդն էր: Բայց հրումում բարձր ցուցանիշի հասավ էջմիածինցին, որն իր կամքին ենթարկեց 175 կգ կշռող ծանրաձողը: Երկամարտում 315 կգ արդյունքով երկաթախաղի հայ վարպետը ճանաչվեց երկրորդը և արժանացավ արծաթե մեդալի:
Այսօր թելավիվյան մրցահարթակ կելնեն 77 կգ քաշայինները: Հուսանք, որ մեր Տիգրան Մարտիրոսյանի և Առաքել Միրզոյանի մրցելույթները արդեն ոսկեբեր կլինեն մեր թիմի համար :
Նմանատիպ նյութեր
3771 դիտում
15:40 31-07-2018
Եվրոպայի պատանեկան առաջնությունում հայ ծանրորդները նվաճել են 24 մեդալ
1850 դիտում
17:54 31-03-2021
Հայ ծանրորդները մեկնեցին Մոսկվա՝ Եվրոպայի առաջնությանը
1657 դիտում
15:27 04-08-2023
Հայ ծանրորդները 5 ոսկե, 6 արծաթե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում
Այս բաժնից
2569 դիտում
11:36 25-01-2025
Ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է հունգարական ակումբ
2929 դիտում
20:35 23-01-2025
Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Հայաստանի շախմատի եռակի չեմպիոն
2911 դիտում
20:19 22-01-2025
Սուսաննա Գաբոյանը 4-րդ անգամ դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն