3723 դիտում
15:40 31-07-2018
Եվրոպայի պատանեկան առաջնությունում հայ ծանրորդները նվաճել են 24 մեդալ
Իտալիայի Միլան քաղաքում հուլիսի 21-ից 29-ը անցկացված ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները առանձին վարժություններով նվաճել են 24 մեդալ՝ 17 ոսկե, 4 արծաթե և 3 բրոնզե:
Երկամարտի արդյունքներով հայ մարզիկները նվաճել են 6 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ:
Եվրոպայի չեմպիոններ են դարձել՝ 50 կգ քաշային Գոռ Սահակյանը, 77 կգ քաշայիններ Հարություն Գրիգորյանը (մինչև 15 տարեկաններ) և Կարեն Մարգարյանը (մինչև 17 տարեկաններ), 85 կգ քաշային Գարիկ Կարապետյանը, 69 կգ քաշային Լիաննա Գյուրջյանը և 75 կգ քաշային Մարգարիտա Առաքելյանը:
69 կգ քաշային Մնացական Աբրահամյանը դարձել է առաջնության փոխչեմպիոն, իսկ նույն՝ 69 կգ քաշային կարգում հանդես եկող Միլենա Խաչատրյանը նվաճել է բրոնզե մեդալ:
Ծանրամարտի Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը մրցավայր էր մեկնել ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ:
Նմանատիպ նյութեր
1603 դիտում
15:27 04-08-2023
Հայ ծանրորդները 5 ոսկե, 6 արծաթե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում
14085 դիտում
23:44 19-05-2017
Հայ ուշուիստները Եվրոպայի առաջնությունում 4 ոսկե, 3 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ են նվաճել
5462 դիտում
22:25 19-04-2018
Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների և երիտասարդների առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 11 մեդալ. ՖՈՏՈՇԱՐՔ
Այս բաժնից
2824 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2350 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
2644 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ