Շահինը կարող է բաց թողնել «Ռեալ»-ի հետ հանդիպումը
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Նուրի Շահինը կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի շրջանակում «Ռեալ»-ի հետ կայանալիք պատասխան հանդիպումը: Փոխարենը ձեռքի վնասվածքից հետո ապաքինվել է դարպասապահ Ռոման Վայդենֆելլերը:
« Շահինը մեջքի հետ կապված խնդիրներ ունի: Նրա մասնակցությունը հարցականի տակ է: Վայդենֆելլերը ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է վաղվա հանդիպմանը»,-ասել է Կլոպը: