Հայաստանի հավաքականի տեխնիկական տնօրեն Վաևդան Մինասյանը հայտնել է, որ Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը կարող է բաց թողնել մարտի 5-ին Ռուսաստանի հավաքականի հետ կայանալիք ընկերական հանդիպումը:
« Ընդհանուր առմամաբ բոլոր խաղացողները գտնվում են նորմալ վիճակում, այդ թվում նաև Մովսիսյանը: Նա պատրաստ է խաղին: Ինչ վերաբերվում է Օզբիլիսին, ապա նրա մասնակցությունը հարցականի տակ է: Այսօրվա մարզումից հետո մենք կգնահատենք նրա վիճակը: Եթե, որևէ ռիսկային հանգամանք լինի, ապա նա չի մասնակցի խաղին»,- նշել է Մինասյանը: