2672 դիտում
23:00 07-04-2014
Մայրը և Ստալինը
Մայր Հայաստանի տեղում առաջ Ստալինն էր: Ստալինը սովետական կոչվող ռուսական կայսրության բռնակալն էր, ժողովուրդների դահիճը, մարդասպան, անաստված: Նվաճված ժողովուրդներին ստիպում էին պաշտել նրան: Ստալինի մահից հետո նրա պաշտամունքը վերացվեց, նրա բարձրադիր նկարներն ու արձանները սկսեցին հանվել: Երևանում նրա արձանը կանգնած էր Հաղթանակի զբոսայգում: Նրա արձանը ապամոնտաժվել է 1962-ի ապրիլի 7-ին: Այդ տեղում կանգնեցվել է Մայր Հայաստանի արձանը:
Հայաստանը իրավամբ կարող է դառնալ մայր այստեղ ապրողների համար: Սակայն ներկայում այն շատերի համար մայր չէ, հայր էլ չէ, և նույնիսկ մոտիկ բարեկամ չէ: Հայաստանի բնակիչների ստվար հատված պետությանը վերաբերվում է բացասաբար, նույնիսկ անվայել բառերով: Այսպիսով անհարմար դրություն է ստեղծվում, և ստիպված պետք է Մայր Հայաստանը տարանջատել մայր բառից և Հայաստան պետությունից:
Վառ երազներում կարելի է պատկերացնել այնպիսի իրավիճակ, երբ Հայաստանը մոր չափ մեծ նշանակություն ունենա, մոր չափ սիրելի լինի և պաշտամունքի արժանանա: Դա իրականում հնարավոր է: Եվ դրա համար պարտադիր չէ, որ տնտեսությունը վագրի թռիչքներ անի, բոլոր մարդիկ հարուստ լինեն և այլն: Դրա համար հարկավոր է սիրել հայրենիքը, և նրան վերաբերվել այնպես, ինչպես մորը:
Այլ տարբերակ էլ կա: Կարելի է ամրագրել, որ պետությունը-Հայաստանը-հայրենիքը մայր չէ, այլ կողմնակի, անծանոթ մի երևույթ, գործիք, մեխանիզմ, կամ տրանզիտ տարածք, կամ կավ, որից նոր քանդակ պիտի կերտես, կամ արոտավայր, որտեղ կարող ես արածացնել ոչխարներիդ, կամ կով, որին կարող ես կթել, կամ աշխատատեղ ապահովող գործարան, կամ ճամբար, որտեղ անցկացնում ես ամառը, կամ վայր, որտեղ ծնվել ես ճակատագրի բերումով: Այդ դեպքում ամեևին պարտադիր չէ նրան անվանել Մայր Հայաստան:
Ապրիլի 7-ը մայրության և գեղեցկության օրն առնչվում է Մայր Հայաստան արձանին, որովհետև նա էլ է մայր, ինչպես նաև կանգնեցվել է ապրիլի 7-ին: Այնպես որ այսօր կարելի է շնորհավորել Հայաստանի բոլոր քաղաքացիներին և հայրենիքից դուրս ապրող հայերին, Ստալինի արձանի տհաճ ներկայությունից ազատվելու և Մայր Հայաստանի արձանի կանգնեցվելու առթիվ:
Այս լուսավոր օրվա առթիվ կարելի է ցանկալ, որ հայ ժողովուրդը երբեք չհայտնվի բռնակալների լծի տակ, չհալածվի բռնակալություններում, չկորցնի իր լուսավոր զավակներին, չկորցնի իր կենսական տարածքները, և իր մարդկային դեմքը: Թող հայ մարդը հասնի այն գիտակցությանը, որ Հայաստանին վերաբերվի այնպես, ինչպես կրթված մարդը վերաբերվում է իր մորը:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
4992 դիտում
20:21 05-03-2016
«Որդին հոր համար պատասխանատվություն չի կրում». 1953 թվականի այս օրը մահացել է Իոսիֆ Ստալինը
9387 դիտում
22:21 18-11-2018
Ստալինը հանձնեց Ղարաբաղը. «Ալ-Ջազիրայի» հաղորդումը արցախյան հակամարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
712 դիտում
22:53 26-11-2024
Մեղրիի լեռնանցքում ձյան տեղումներ են
811 դիտում
22:07 26-11-2024
ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է պարեկների վերապատրաստման հերթական դասընթացը
1048 դիտում
21:40 26-11-2024
ՔՊ նիստում որոշվել է Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու