211652_close_icon
views-count1429 դիտում article-date 17:51 07-04-2014

Ճգնաժամային կառավարման կենտրոններ` մարզերում

Ապրիլի 7-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը։ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, կատարված հանձնարարականների, մարզերում անցկացված ուսումնավարժությունների մասին։ Անցյալ շաբաթ հանրապետության տարածքում տեղացած առատ ձյան հետևանքով ավտոճանապարհներին առաջացած խցանումներից և արգելափակումից հրշեջ-փրկարարները դուրս են բերել ընդհանուր առմամբ 213 տրանսպորտային միջոց` համապատասխան օգնություն ցուցաբերելով վարորդներին և ուղևորներին։ ՓԾ տնօրենը ներկայացրեց նաև հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում իրականացվող աշխատանքերի ընթացքը։ Ապրիլի 10-ին և 17-ին տեղի կունենան պատանի հրշեջ-փրկարարների ամենամյա միջազգային հավաքին մասնակցելու նպատակով Հայաստանի թիմի ձևավորման նախընտրական փուլերը։ Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Ա. Կարապետյանը զեկուցեց, որ մարզերում շարունակվում են նոր հակակարկտային կայանների տեղադրման աշխատանքները։ Այս պահի դրությամբ 50 հակակարկտային կայան է տեղադրվել Արմավիրի մարզում, 10-ը` Արարատում, մինչև ամսվա վերջ կայաններ կավելացվեն նաև Արագածոտնի և Լոռու մարզերում։ Բացի այդ, մարզերում շարունակվում են հակակարկտային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման աշխատանքները, ինչն ենթադրում է, որ գործող բոլոր կայանների կառավարումն իրականացվելու է կենտրոնացված` ԱԻՆ ՄԵՎԱՆԾ ՊՈԱԿ-ի կողմից: Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ փրկարար ծառայությունը և մարզային փրկարարական վարչությունները զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ։ Լոռու մարզում արդեն ամբողջությամբ պատրաստ է մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը, մյուս մարզերում աշխատանքներն ընթացքի մեջ են։ Արմեն Երիցյանը, ևս մեկ անգամ ընդգծելով, որ Արտակարգ իրավիճակների նախարարության 2014 թ. գերակա ուղղություններից է մարզերում ՃԿԿ-ների և 911 ծառայություն ստեղծումը, մարզային փրկարարական վարչությունների պետերին հանձնարարեց մշտական ուշադրության կենտրոնում պահել և հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտին հասցնել իրականացվող աշխատանքները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր