211652_close_icon
views-count891 դիտում article-date 10:41 03-03-2014

Զինված հարձակում՝ Պակիստանի դատարանում․ գրանցվել է 11 զոհ

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում զինված անձինք դատարանի շենքում կրակ են բացել։ Հրաձգության հետևանքոց ավելի քան 11 մարդ է մահացել, 25֊ից ավելին վիրավոր են։ Այս մասին հայտնում է Express Tribune պակիստանյան պարբերականը։ Նշվում է նաև, որ դատարանի շենքում պայթյուն է տեղի ունեցել։ Ներկայումս վիրավորների մեծ մասի վիճակը ծանր է։ Սպանվածների թվում է դատավոր Ռաֆակատ Ահմադ Խան Ավանը։ Հարձակվողները դեռ դատարանի ներսում են։ Ոստիկանություն շրջափակել է շենքի տարածքը։

Նմանատիպ նյութեր