Արսեն Ջուլֆալակյանը` Եվրոպայի փոխչեմպիոն
Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 75 կգ քաշային կարգի մրցումները:Ինչպես արդեն տեղեկացրել էինք Հայաստանը ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը դուրս էր եկել եզրափակիչ : Վճռորոշ գոտեմարտում հայ մարզիկը 3:4 հաշվով ցավալի պարտություն կրեց ռուս Ալեքսանդր Չեխիրկինից:
Հիշեցնենք, որ եզրափակչի ճանապարհին Արսենը առավելության էր հասել խորվաթ Նևեն Զուգաջինի` 6:0, ավստրիացի Ֆլորիան Մարչլինի` 8:0, շվեդ Ռոբերտ Ռոսենգերենի` 5:0 և դանիացի Մարկ Մադսենի`2:2 նկատմամբ: