«Շիրակ»-ը կամային հաղթանակ տարավ «Փյունիկ»-ի նկատմամբ
Հայաստանի Բարձրագույն խնբի առաջնության 20-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվել էր գործող չեմպիոն «Շիրակին»:
Երևանյան ակումբը առաջինը բացեց հանդիպման հաշիվը, սակայն առավելությունը երկար պահել չհաջողվեց: Գյումրիի քաղաքային մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3-1:
«Փյունիկի» կազմում 22-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Սարգիս Բալոյանը: Գյումրեցիներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը մինչև ընդմիջման գնալը, իսկ երկրորդ խաղակեսում ևս երկու գոլ հեղինակել:
[b]Շիրակ»-«Փյունիկ» 3:1 (1:1)[/b]
Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար՝ Տիգրան Հովսեփյան
Գոլերը՝ Դամե Դիոպ, 42, Անդրանիկ Բարիկյան, 66 («Շիրակ»), Սարգիս Բալոյան, 24, Գրիգոր Հովհաննիսյան, 90+4, ինքնագոլ («Փյունիկ»)