Ֆուտբոլում անհնար է անդադար հաղթել. Գվարդիոլա
«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Բունդեսլիգայի 29-րդ տուրում «Աուգսբուրգ»-ից կրած պարտությունից հետո մեկնաբանել է խաղի արդյունքը: Նշենք, որ «Բավարիա»-ն Բունդեսլիգայում վերջին անգամ պարտություն էր կրել 53 խաղ առաջ:
«Այսօր մենք պարտվեցինք, քանի որ մրցակիցը ավելի լավ էր խաղում: Մենք ձգտում էինք հաղթանակի հասնել, սակայն ֆուտբոլում անհնար է անդադար հաղթել: Վաղ թե ուշ պարտությունը գալիս է: Այժմ մեզ անհրաժեշտ է կենտրոնանալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ կայանալիք հանդիպմանը: Չորեքշաբթի օրը մեզ եզրափակիչ խաղ սպասվում»,-ասել է Գվարդիոլան: