211652_close_icon
views-count1354 դիտում article-date 10:33 24-04-2014

Մենք չենք կարող հաղթել յուրաքանչյուր խաղում. Գվարդիոլա

«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում «Ռեալ»-ի հետ կայացած խաղից հետո մեկնաբանել է խաղի արդյունքը: Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթանակ տոնեց «Բավարիա»-ի նկատմամբ: « «Բավարիա»-ն տնօրինում էր խաղի ընթացքին, բայց «Ռեալ»-ը սպասում էր հակագրոհի հնարավորությանը, իսկ նրանց կազմում կան խաղացողներ, ովքեր կարողանում են օգտվել իրենց ընձեռված հնարավորություններից: Մենք չենք կարող հաղթել յուրաքանչյուր խաղում: Այսօր մենք խաղում էինք աշխարհի ամենաթանկարժեք և լավագույն ակումբներից մեկի դեմ»,-ասել է Գվարդիոլան:

Նմանատիպ նյութեր