Մահացել է բժշկական գիտությունների պրոֆեսոր Ալեքսանդր Կանայանը. Ա1+
[url=http://www.a1plus.am/1309340.html]Ա1+[/url]-ի փոխանցմամբ՝ Մահացել է բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անատոմիայի ամբիոնի վարիչ, ախտաբանաանատոմիական ամբիոնի պրոֆեսոր, կլինիկական ախտաբանության մասնագիտացման ղեկավար, կլինիկական ախտաբանության լաբորոտորիայի ղեկավար, պաթոհիստոլոգ, պաթոմորֆոլոգ Ալեքսանդր Սուրենի Կանայանը:
Ալեքսանդր Կանայանը 100-ից ավելի գիտական աշխատության հեղինակ է, տպագրվել է աշխարհի լավագույն պարբերականներում՝իր փորձը կիսելով արտասահմանյան գործընկերների հետ: