7829 դիտում
17:39 05-04-2014
Հայաստանը չի դավաճանել Ուկրաինային. Անդրանիկ Մանուկյան
Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը ուկրաինական segodnya.ua-ին տված հարցազրույցում պարզաբանել է, որ Հայաստանը Ղրիմի հանրաքվեի մասին ՄԱԿ-ի բանաձևին դեմ է քվեարկել՝ ելնելով բացառապես իր ազգային շահերից և արտաքին քաղաքական դիրքորոշումից:
«Հայաստանը միշտ էլ կողմ է քվեարկել ազգերի ինքնորոշմանը: Մենք ունենք Լեռնային Ղարաբաղի խնդիր, երբ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին անկախության հարցով հանրաքվե անցկացվեց: Ուզում եմ ընդգծել, որ այդ ժամանակ հանրաքվեն անցկացվեց նախկին ԽՍՀՄ Սահմանադրության խիստ կանոնակարգով: Այն ժամանակ հանրաքվեի մասնակիցների 99%-ը կողմ քվեարկեց անկախությանը: Եվ այդ պահից սկսած Հայաստանն արդեն 23 տարի է՝ ողջ աշխարհին ապացուցում է, որ դա լեգիտիմ որոշում է եղել, քանզի ազգերի ինքնորոշման իրավունքը ՄԱԿ-ի կանոնադրությամբ ոչ միայն միջազգային իրավունքի սկզբունք է, այլ նաև նպատակ:
Հայաստանը դեմ է քվեարկել ոչ թե նրա համար, որ մենք դեմ ենք Ուկրաինային: Մեր երկիրը չի դավաճանել Ուկրաինային: Ուկրանիան էլ մեկ անգամ չէ, որ պաշտպանել է իր քվեարկությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ադրբեջանական կողմի դիրքորումը: 2008 թվականին, երբ ՄԱԿ- գլխավոր ասամբլեայում քննարկվում էր Լեռնային ղարաբաղի դեմ Բաքվի ներկայացրած բանաձևը, Ուկրաինան պաշտպանեց այդ բանաձևը, սակայն մենք այդ ժամանակ նույնիսկ բողոքի նոտա չհղեցինք Ուկրաինային»:
Հարցին, թե կարելի է ասել, որ Կրեմլը ճնշում է գործադրել Երևանի վրա, ասել է, որ պետք չէ դա կապել Ռուսաստանի հետ:
«Մենք չենք թաքցնում, որ որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է: Այո, մենք մեր ապագան տեսնում ենք Ռուսաստանի հետ համագործակցության մեջ, սակայն այդ քվեարկությունը կապված է եղել միմիայն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հետ»,-ասել է Անդրանիկ Մանուկյանը:
Հարցին, թե ազդե՞լ է այդ քվեարկությունը հայերի և ուկրաինացիների հարաբերությունների վրա, Ա. Մանուկյանը բացասական ՝է պատասխանել:
«Իմ դիտարկմամբ, ոչ մի խնդիր չի առաջացել: Իհարկե այն մարդիկ, ովքեր ԼՂՀ հակամարտության պատմությունը չգիտեն, չեն կարողանում ճիշտ գնահատական տալ դրան: Դժբախտաբար, որոշ ուկրաինական ԶԼՄ-ներ սկսել են հակահայկական քարոզարշավ: Մեր նախագահը՝ Սերժ Սարգսյանը, հայտարարել է, որ ուկրաինացիները մեր եղբայրներն են: Ուկրաինայում շուրջ 600 հազար հայ է ապրում: Մենք մշտապես Ուկրաինայի ԱԳՆ-ի հետ քննարկում ենք երկկողմանի հարաբերությունները և փորձում ենք ավանդական բարեկամական հարաբերություններ պահպանել: Հանդիպումներից մեկի ժամանակ ես փորձեցի մեր դիրքորոշումը ՄԱԿ-ի բանաձևի հարցում, կարծում եմ, որ ձեր ԱԳՆ-ի ներկայացուցիչներն այն ճիշտ են ընկալել»,-ասել է նա:
Նմանատիպ նյութեր
2749 դիտում
19:13 08-06-2015
Ռոնալդուն Շեյքին դավաճանել է Playboy-ի մոդելի հետ. լուսանկարներ
1764 դիտում
11:04 16-09-2020
Թեժ օր է լինելու․ հարմարվել կրթական համակարգի խայտառակ վիճակին, թե դեմ գնալ դրան ու դավաճանել թիմին․ «Ժողովուրդ»
2107 դիտում
14:20 11-11-2020
«Մեզ դավաճանել են, մեզանից թաքուն ստորագրել ու փախել պախկվել են». Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 168.am
Այս բաժնից
757 դիտում
20:35 26-11-2024
Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում
541 դիտում
20:11 26-11-2024
Քննարկվել են ՀՀ-ի տնտեսական զարգացման և հայ-ամերիկյան բիզնես կապերի ամրապնդման հնարավորությունները
751 դիտում
19:34 26-11-2024
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանը