Իրաքյան Քուրդիստանի կառավարության միջազգային կապերի բաժնի ղեկավար Ֆալահ Բաքիրը դիմել է ռուսական իշխանություններին՝ խնդրելով ռազմական ու հումանիտար օգնություն հասցնել։ Այդ մասին գրում է «Իզվեստիա» թերթը։
Նշվում է, որ Բաքիրը նոյեմբերի 1-ին հանդիպել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ, որի ժամանակ կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Իրաքյան Քուրդիստանի ու Ռուսաստանի երկկողմ հարաբերություններին և ահաբեկչության դեմ պայքարին առնչվող։
Բաքիրի խոսքով՝ Մոսկվան խոստացել է, որ իրենց օգնելու հարցը քննության կառնի։