211652_close_icon
views-count1227 դիտում article-date 22:54 04-04-2014

Սաակաշվիլին Վաշինգտոնում և Կիևում Բարեփոխումների կենտրոն է հիմնում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Բարեփոխումների կենտրոն է հիմնում: Այս մասին նա հայտնել է Կիևում Դիմիտրի Գորդոնի հեղինակային հաղորդման հյուրընկալման ժամանակ: Ինչպես հայտարարում է Վրաստանի նախագահը Վաշինգտոնում հիմնում է Բարեփոխումների կենտրոն, որտեղ սեփական փորձը կհաղորդի ցանկացողներին: Նրա պարզաբանմամբ, նման կենտրոն Կիևում ևս մտածում է բացել, նա հայտնել է, որ տարածաշրջանի բախտը Կիևեից կսկսվի: Սա լինելու է ուսումնական կենտրոն: Ընդունելու եմ ուսանողների, նաև վրացինե: Այս պահին բանակցում եմ մի քանի համալսարանների հետ,-հայտնել է Սաակաշվիլին:

Նմանատիպ նյութեր