Սաակաշվիլին ընդհատել է հանդիպումները Կիևում և շտապ մեկնել ԱՄՆ՝ մասնակցելու ընկերոջ ավարտական երեկոյին
Կիևում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հետաձգել է ծրագրված հանդիպումները և շտապ մեկնել Միացյալ Նահանգներ՝ Կոլորադո, քանի որ նամակ է ստացել Կոլորադոյի ռազմական ակադեմիայում սովորող իր վրացի ընկերոջ՝ Մալխազ Գելդիաշվիլիի մորից:
Սաակաշվիլիի և նրա ընկերոջ հանդիպման սյուժեն ցուցադրվել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքով: Նամակը Գելդիաշվիլիի մայրը գրել էր նրա ֆեյսբուքյան էջում, իսկ ԱՄՆ մեկնելու պատճառը եղել է Գելդիաշվիլիի ավարտական երեկոն, քանի որ մայրը գնել էր տոմսերը, սակայն չէր կարողացել մեկնել:
Սաակաշվիլին նրան պատասխանել է. «Ես այժմ Կիևում եմ, սակայն հետաձգել եմ հանդիպումները և թռնում եմ Կոլորադո՝ տեսակցելու ձեր տղային»:
Կոլորադոյի ռազմական ակադեմիան ԱՄՆ-ի ամենահեղինակավոր ակադեմիաներից մեկն է համարվում: Նրա կուրսանտներին ակադեմիան ավարտելիս անձամբ շնորհավորում են ԱՄՆ-ի փոխնախագահը և ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի քարտուղարը: