2364 դիտում
17:57 04-04-2014
Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ հոր գործով Ռուսաստանում ավարտված հետաքննության մասին
Հրաչյա Հարությունյանի հարազատները հույս ունեն, որ նրան կդատապարտեն ոչ թե 7 տարվա ազատազրկման, այլ ավելի մեղմ պատիժ կլինի: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի դուստրը` Լիլիթ Հարությունյանը:
Նա տեղեկացրեց, որ դատավարությունը սկսվելու է ապրիլի 14-ին: «Ասում են, որ հայրս պետք է իմանար, որ ավտոմեքենան անսարք է, սակայն նա գնացել է արտագնա աշխատանքի եւ նրան այդ մեքենան են տվել: Նա էլ, իմանալով թե սարքին է, վարել է: Եթե իմանար, որ մեքենան անսարք է միանշանակ չէր վարի: Ամեն դեպքում, ուրախ կլինենք, որ ոչ թե 7 տարվա ազատազրկման դատապարտեն, այլ ավելի մեղմ պատիժ լինի»,- ասաց Լիլիթ Հարությունյանը:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/1404041500286/]տեղեկացրել էինք[/url], որ Ռուսաստանի Դաշնության ոստիկանությունն ավարտել է Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով հարուցված քրեական գործի հետաքննությունը: ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ հետաքննությունն ուղարկվել է դատախազություն: Հետաքննությունը գտել է, որ բեռնատարը համապատասխան սպասարկում չի անցել. գտնվել է տեխնիկապես անսարք վիճակում, իսկ արգելակները գրեթե չեն գործել:
Նմանատիպ նյութեր
3270 դիտում
22:59 10-08-2019
Ալեն Դելոնի դուստրը պատմել է կաթվածից հետո հոր առողջական վիճակի մասին
Այս բաժնից
1009 դիտում
11:45 19-01-2025
Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ
850 դիտում
11:15 19-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2749 դիտում
10:38 19-01-2025
Մի շարք հասցեներում լույս չի լինելու