211652_close_icon
views-count1174 դիտում article-date 18:31 04-04-2014

Հանդբոլի առաջնությունում լավագույնը ՀՊՃՀ-ն է

Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերում ապրիլի 3-ին ավարտվեց հանդբոլի առաջնությունը, հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Հաղթողի կոչումը նվաճել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի թիմը, երկրորդ տեղն են գրավել Երևանի պետական համալսարանի հանդբոլիստները, երրորդ հորիզոնականում են Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ուսանող-մարզիկները։ Հիշեցնենք, որ Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերում կանցկացվի 14 առաջնություն։ Ապրիլի 8-9-ին կանցկացվեն սեղանի թենիսի մրցումները։ Տարբեր մարզաձևերից մրցումները կշարունակվեն մինչև մայիսի կեսը։ Հայաստանի ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

Նմանատիպ նյութեր