211652_close_icon
views-count1497 դիտում article-date 10:29 04-04-2014

Սոցապ նախարարը հրաժարական կտա՞. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի թղթակիցը զրուցել է սոցապ նախարար Արտեմ Ասատրյանի հետ: Ինչպես գրում է թերթը, սոցապ նախարարը 10 տարուց ավելի աշխատել է՝ «Կուտակային կենսաթոշակային համակարգ»-ի կյանքի կոչման համար: Անդրադառնալով պարտադիր կուտակային կեղսաթոշակների վերաբերյալ ՍԴ կայացրած որոշմանը՝ թղթակիցը մի քանի հարցեր է ուղղել Ա.Ասատրյանին: Թղթակցի հարցին, թե նախարարը, երկար տարիներ աշխատելով համակարգի ստեղծման համար, ինչու՞ է ներառել սահմանադրությանը հակասող նորմեր, նախարարը պատասխանել է. «Իսկ ո՞վ է ասում, որ համակարգը չի կայացել: Մենք ՍԴ-իից ամբողջական որոշումը դեռ չենք ստացել , մենք այժմ ունենք միայն եզարփակիչ մասը, երբ որ մենք ամբողջական որոշումը կստանանք… իսկ դա խոստացել են երկու օրվա ընթացքում, մենք մանրամասն կուսումնասիրենք այդ որոշումը, քանի որ ՍԴ որոշման մեջ կար նաև որոշ կետերի միանշանակ սահմանադրական լինելու մասին՝ իրավական դիրքորոշումների շրջանակներում: Թերություններ ընդհանրապես չեն լինում նրանց մոտ, ովքեր չեն աշխատում»: Իսկ հարցին, թե արդյոք Ա.Ասատրյանը պատրաստվու՞մ է հրաժարական տալ, նախարարաը պատասխանել է. «Ընդհանրապես պետական պաշտոնը դա նպատակ չէ, դա միջոց է ծառայել մեր քաղաքացիներին ու հասարակությանը»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր