1419 դիտում
10:38 12-06-2014
Սոցապ նախարարը տեղյակ չէ հետապնդումներից․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկություններ չունի այս օրերին լրահոսը հեղեղած հետապնդումների մասին, որոնք վերաբերում են կուտակային կենսաթոշակային պահումներից հրաժարվելու դեպքերին:
Մինչդեռ մայիսի 15-ին ՀՀ ազգային ժողովն ընդունել է օրենք «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, եւ այդ օրենքի 3-րդ հոդվածով կուտակային կենսաթոշակի մասնակիցներին իրավունք է տրվել գրավոր դիմում ներկայացնել գործատուներին՝ աշխատավարձից կուտակային վճարներ չհաշվարկելու եւ չփոխանցելու մասին:
Լրագրողներից լսելով հետապնդումների մասին, նախարարը զարմանքով արձագանքել է. «Դուք գիտե՞ք էդպիսի բան, կարո՞ղ եք ներկայացնել: Կոնկրետ տվյալներ կներկայացնեք՝ կասենք»: Ապա հորդորել է կոնկրետ փաստեր ներկայացնել պատկան մարմիններին: Այսինքն, ոլորտի պատասխանատուն ոչ միայն այդ հայտարարություններին ընթացք չի տալիս, այլեւ զլանում է անգամ հրապարակումներին ծանոթանալ»:
Նմանատիպ նյութեր
1810 դիտում
14:20 04-10-2016
Մեծ Բրիտանիան իրաքյան պատերազմի վետերաններին կպաշտպանի դատական հետապնդումներից
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»