Շախմատ. Լիլիթ Մկրտչյանը` Գերմանիայի չեմպիոն
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը «Բադ-Քյոնինգշոֆեն» ակումբի կազմում Գերմանիայի չեմպիոն է հռչակվել, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Որոշիչ պարտիայում մեր շախմատիստուհին առավելության է հասել Ամերիկան ներկայացնող շախմատիստուհի Աննա Զատոնսկիխինի նկատմամբ: Եվ արդեն եզրափակիչ տուրում «Բադ-Քյոնինգշոֆեն»-ը 3,5:2,5 հաշվով առավելության է հասել մրցակից Բադեն-Բադենի նկատմամբ: