1833 դիտում
18:22 29-10-2014
Շախմատ. Մամիկոն Ղարիբյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արամ Հակոբյանն ու Մարիամ Մկրտչյանը՝ արծաթե մեդալակիրներ
Վրացական Բաթումի քաղաքում երեկ երեկոյան ավարտվել է Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, այս կարևոր ստուգատեսին մասնակցում էր նաև Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատվիրակությունը, որը մրցաշարից կվերադառնա 1 ոսկե և 2 արծաթե մեդալներով: Մինչև 10տ. տղաների խմբում փայլուն արդյունքի է հասել գյումրեցի Մամիկոն Ղարիբյանը, որը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Նույնքան միավոր է վաստակել նաև մինչև 14տ. տղաների մրցաշարում հանդես եկող Արամ Հակոբյանը արժանանալով արծաթե մեդալի:
Արծաթե մեդալի է արժանացել է նաև մինչև 10տ. աղջիկների խմբում հանդես եկող Մարիամ Մկրտչյանը վաստակելով՝ 7 միավոր: Մեր մի շարք ներկայացուցիչներ տեղ են զբաղեցրել ուժեղագույնների տասնյակում, շատերն էլ զգալիորեն բարելավել իրենց անհատական վարկանիշները:
Նմանատիպ նյութեր
4540 դիտում
19:45 30-11-2016
Եվրոպայի մեկ չեմպիոն, բրոնզե ու արծաթե մեդալակիրներ. Կիոկուշին կարատեի մարզիկները վերադարձան մեդալներով
2209 դիտում
22:28 28-02-2021
Կիևի մրցաշար․ Գևորգ Ղարիբյանը և Հովհաննես Մխիթարյանը՝ բրոնզե մեդալակիրներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
1948 դիտում
11:21 04-04-2014
Շախմատ. Լիլիթ Մկրտչյանը` Գերմանիայի չեմպիոն
Այս բաժնից
2863 դիտում
14:37 24-12-2024
Հայտնի են Հայաստանի տարվա լավագույն մարզիկները. Armsport.am
3139 դիտում
11:31 22-12-2024
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը
3559 դիտում
19:24 21-12-2024
«Բարսելոնա»-ի լեգենդները կրկին հաղթել են «Ռեալ»-ի լեգենդների թիմին