Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչ փուլ. առաջին խաղերի արդյունքները. տեսանյութ
Ավարտվեցին Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները: Մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդ «Յուվենտուս»-ը արտագնա խաղում 1:0 հաշվով առավելության հասավ «Լիոն»-ի նկատմամբ: Խաղավարտից 5 րոպե առաջ աչքի ընկավ Բոնուչչին:
Կիսաեզրափակիչ դուրս գալու համար լուրջ հայտ ներկայացրեց շվեյցարական «Բազել»-ը, որը տանը 3:0 հաշվով հաղթեց «Վալենսիա»-ին: Մյուս երկու զույգերում հաջող հանդես եկան պորտուգալական ակումբները: «Պորտու»-ն սեփական հարկի տակ 1:0 հաշվով պարտության մատնեց «Սևիլիա»-ին, իսկ «Բենֆիկա»-ն հյուրընկալվելիս նույն հաշվով հաղթեց «ԱԶ Ալկմաար»-ին:
1/4 եզրափակիչ
«ԱԶ Ալկմաար» - «Բենֆիկա»`0:1
Գոլ` Սալվիո 48'
«Բազել» - «Վալենսիա»`3:0
Գոլեր` Դելգադո 34', 38', Շտոկեր 90'
«Պորտու» - «Սևիլիա»`1:0
Գոլ` Մանգալա 31'
«Լիոն» - «Յուվենտուս»`0:1
Գոլ` Բոնուչչի 85'