Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլ. առաջին խաղերի ամփոփում. տեսանյութ
                        Ավարտվեցին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին չորս զույգերի առաջին հանդիպումները: Հատկանշական է, որ փլեյ-օֆֆ փուլի  մեկնարկային չորս խաղերում սեփական հարկի տակ հանդես եկած բոլոր թիմերը պարտություններ կրեցին, ընդ որում բոլոր չորս խաղերում տանտերերը չկարողացան գրավել հյուրընկալվող թիմերի դարպասը: Արդյունքում ՊՍԺ, «Բարսելոնա»-ն, «Ատլետիկո»-ն և «Բավարիա»-ն հաջորդ փուլ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեցին:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


