Մեկնարկվեց «Ճանաչենք մեր եկեղեցին» ծրագրի երկրորդ փուլը. ֆոտոշարք
Այսօր՝ ապրիլի 3-ին մեկնարկվեց «Ճանաչենք մեր եկեղեցին» ծրագրի երկրորդ փուլը: Ծրագիրը կազմակերպել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան Հասարարական կառույցների հետ հարաբերությունների գրասենյակը և Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման գրասենյակը:
Ծրագիրը նպատակ ունի Հայաստանում երիտասարդական, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական և այլ ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալող Հասարակական կազմակերպությունների անդամներին ծանոթացնել Հայ Եկեղեցու պատմական անցյալին և ներկայիս առաքելությանը:
Ծրագրին մասնակցում էին հասարակական կառույցների ակտիվ երիտասարդներ: Մոտ երեք ամիս տևող ծրագրի ընթացքում մասնակիցները հանդիպումներ կունենան հոգևորականների հետ` դասախոսություններ լսելով տարբեր եկեղեցական թեմաների մասին` Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու պատմության, Դավանանքի, Ծիսակարգի, Վարչական կառուցվածքի, Հասարակությանը հուզող տարաբնույթ բարոյական խնդիրների, Հոգևոր խնամատարության և այլ:
Ծրագրի ընթացքում կլինի այցելություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և ուխտագացություն տարբեր եկեղեցիներ:
Պատրաստեց՝ ՀԵՂԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ