4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ռումինիայում
Ռումինիայում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է գեոֆիզիկայի ազգային ինստիտուտը։
«Էպիկենտրոնը գտնվել է Վրանչայի շրջանում՝ Կարպատյան լեռներում»,֊ ասվում է հայտարարության մեջ։
Հիպոկենտրոնը գտնվել է 140 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են նաև Բուլղարիայում և Մոլդովայում։ Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվել։
Նշենք, որ Վրանչա լեռնային շրջանը համարվում է սեյսմիկ ակտիվ գոտի։