211652_close_icon
views-count1506 դիտում article-date 10:08 03-04-2014

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Հանրապետության տարածքում տեղ-տեղ առկա է բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն: Վարորդներին խորհուրդ է տրվում վերը նշված ավտոճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 16 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր