ՊՍԺ-ն պարտության մատնեց «Չելսի»-ին. տեսանյութ
Փարիզում ավարտվեց Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի ՊՍԺ- «Չելսի» հանդիպումը: Այն նշանավորվեց տանտերերի 3:1 հաշվով հաղթանակով:
Հանդիպման հաշիվը բացվեց 4-րդ րոպեին, երբ Լավեսսին դիպուկ հարվածով ձեռնունայն թողեց Պետեր Չեխին: 27-րդ րոպեին հյուերին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը: 11 մետրանոց նշակետից աչքի ընկավ Ազարը: 61-րդ րոպեին անգլիական ակումբի պաշտպան Դավիդ Լուիսը գնդակը պատհամամբ ուղարկեց սեփական դարպասը, իսկ խաղի վերջնական հաշիվը ձևակերպվեց 93-րդ րոպեին: Խավիեր Պաստորեն հիանալի ոճով շրջանցեց մրցակցի մի քանի պաշտպաններին և դիպուկ հարվածով գրավեց Չեխի դարպասը:
[b]ՊՍԺ - «Չելսի»`3:1[/b]
Գոլեր` Լավեսսի 4', Դավիդ Լուիզ 61’ (ինք), Պաստորե 93’ - Ազար 27 (11մ)