Կրոնը` պատվաստումից հրաժարվելու պատճառ. տեսանյութ
Իմունականխարգելման եվրոպական շաբաթվան ընդառաջ բժիշկները կրկին հիշեցնում են պատվաստումների անհրաժեշտության մասին: Մանկաբույժ էլմիրա Մինասովան այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ պատվաստումների ազգային օրացույցով հիվանդությունների կանխարգելումը, միանշանակ, արդյունավետ է:
Այնուամենայնիվ, կան ծնողներ, ովքեր հրաժարվում են երեխաներին պատվաստելուց: Հոգեբանների դիտարկմամբ` պատվաստումներից հրաժարվող մայրերի մեծ մասի մոտ գերզարգացած են պաշտպանական մեխանիզմները, ինչն էլ հանգեցնում է ինքնուրույն, հաճախ ոչ տեղին որոշումներ կայացնելուն: Իսկ մանկաբույժը պատվաստումներից հրաժարվող ծնողների մեկ այլ խումբ է առաձնացնում. մարդիկ, ովքեր դա հիմնավորում են կրոնական պատճառաբանություններով:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/25427]armnewstv.am [/url]