2350 դիտում
20:16 02-04-2014
Ապրիլի 7-ից նոր արագաչափ սարքեր Երևանում և Հրազդանում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2014 թ. ապրիլի 7-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝
1. Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա՝ Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկի ուղղությամբ՝ 1 արագաչափ, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
2. Երևան քաղաքի Խանջյան և Հերացի փողոցների ուղեանցման վրա՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
3. Երևան քաղաքի Սարալանջի փողոց՝ Սարալանջի և Արմենակյան փողոցների խաչմերուկից դեպի Սարալանջի և Գլինկայի փողոցների խաչմերուկ ուղղությամբ՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 40 կմ/ժ է,
4. Հ-28 «Հ-28 – Հրազդան – Մ-4» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1.9-րդ կմ (Հրազդան քաղաքի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Նմանատիպ նյութեր
2677 դիտում
17:02 21-04-2015
Ապրիլի 27-ից գործարկվելու են նոր տեսախցիկներ և արագաչափ սարքեր
2003 դիտում
20:10 01-07-2014
Հուլիսի 7-ից Երևանում կգործարկվեն երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր արագաչափ սարքեր
2123 դիտում
15:50 19-11-2014
Նոյեմբերի 24-ից Երևանում կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր
Այս բաժնից
520 դիտում
18:07 26-11-2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի հետ
991 դիտում
17:24 26-11-2024
Շիրակի, Արագածոտնի և Լոռու մարզերում ձյուն է տեղում
1519 դիտում
16:50 26-11-2024
Խաբեության զոհ եմ․ «Յունիբանկը» կաշառել է դատախազին ու խարդախությամբ ուզում է խլել տունս․ Oragir.News