Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վայր է դրել երկրի ղեկավարի լիազորությունները: Այդ մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ նա ասել է այդ մասին մարտի 19-ին ժողովրդին ուղղված հատուկ ուղերձում:
«Ես որոշում եմ ընդունել դադարեցնել որպես նախագահ իմ լիազորությունները»,- ասել է նա իր տեսաուղերձում:
Նախագահի լիազորությունները փոխանցվել են երկրի խորհրդարանի վերին պալատի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևին:
Հիշեցնենք, որ Նազարբաևը նախագահում է 1990թ. ապրիլի 24-ից: Վերջին անգամ նա երկրի ղեկավարի պաշտոնում էր վերընտրվել 2015թ. ապրիլին, երբ կայացել էին արտահերթ նախագահական ընտրություններ: Սա Նազարբաևի պաշտոնավարման 5-րդ ժամկետն է: