211652_close_icon
views-count1997 դիտում article-date 18:27 02-04-2014

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այցելել է Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղ, հանդիպել համայնքի բնակիչների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին այցելել է Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղ եւ հանդիպում ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բնակավայրի սոցիալ-տնտեսական զարգացմանը եւ այստեղ առկա խնդիրներին վերաբերող հարցեր: Նախագահը նշել է, որ Սարուշենն ունի հարմար աշխարհագրական դիրք, գտնվում է մայրաքաղաք Ստեփանակերտը Հադրութի եւ Մարտունու շրջանների հետ կապող կարեւոր մայրուղու վրա, ինչը լրացուցիչ նախադրյալներ է ստեղծում գյուղի զարգացման համար: Երկրի ղեկավարը կարեւորել է տեղերում բնակչության նախաձեռնողականությունը` նշելով, որ այն հանդիսանում է ցանկացած ծրագրի արդյունավետ իրականացման նախապայմաններից մեկը: Հանդիպմանը ներկա էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր