211652_close_icon
views-count1577 դիտում article-date 14:23 02-04-2014

Գետնանցումից ուղիղ դեպի ոստիկանություն

Ապրիլի 1-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի մի գետնանցումից, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված, նախկինում դատված Արտակ Հ.-ին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է 9.4 գ կանաչավուն զանգված: Հայտնաբերվածի վերաբերյալ Արտակ Հ.-ն հայտարարել է, որ այն մարիխուանա թմրամիջոց է, որն իրեն է փոխանցել մի անծանոթ: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ թմրանյութը փոխանցող անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: ՀՀ Ոստիկանություն

Նմանատիպ նյութեր