211652_close_icon
views-count25150 դիտում article-date 18:46 25-06-2021

Արտակարգ դեպք Երևանում. Կոմիտասի շուկայի գետնանցումից հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է

Երեկ՝ հունիսի 24-ին, Միքայելյան բժշկական կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ, 80-ամյա Գուրգեն Մազմանյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս  նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել մեկ օր առաջ «պոլիտրավմա» ախտորոշմամբ:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը պարզել էր, որ նա տեղափոխվել է Կոմիտասի շուկայի գետնանցումից , որտեղ, ըստ նախնական տեղեկությունների, աստիճաններից վայր էր ընկել:

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի  բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում նյութեր են նախապատրատվում և այն փոխանցվել է հետաքննության բաժանմունք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր