3064 դիտում
13:54 25-06-2018
ՀՀ ոստիկանություն. Եթե նախկինում ականատես եք եղել հանցագործության կամ տուժել եք հանցագործությունից, և ինչ-ինչ պատճառներով չեք դիմել ոստիկանություն, դիմեք
[b]Հայտարարություն[/b]
Հարգելի քաղաքացինե՛ր, ՀՀ ոստիկանությունը տիրապետում է երկրի օպերատիվ իրավիճակին, բարեխղճորեն կատարում է օրենքով իրեն լիազորված բոլոր պարտականությունները, այդ թվում՝ հանցագործությունների նախականխում, կանխում, խափանում և, իհարկե, բացահայտում: Սակայն հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարելու համար անհրաժեշտ է բոլորի և յուրաքանչյուրի պատրաստակամությունն ու աջակցությունը:
[b]Եթե նախկինում ականատես եք եղել հանցագործության կամ տուժել եք հանցագործությունից, և ինչ-ինչ պատճառներով չեք դիմել ոստիկանություն, դիմեք. ոստիկանությունն իր թափանցիկ ու մարդակենտրոն գործելակերպով երաշխավորում է բոլոր դիմումների անաչառ քննություն և առարկայական արդյունքներ:[/b]
Հարգելի քաղաքացինե՛ր, կոչ ենք անում անկաշկանդ ու պարտադիր ոստիկանություն դիմել նաև նախապատրաստվող կամ կատարվող հանցագործության մասին տեղեկություն ունենալու դեպքում:
ՀՀ ոստիկանությունը երաշխավորում է Ձեր անձի գաղտնիությունը, Ձեր և ընտանիքի անդամների անվտանգությունը:
Հանցավոր ցանկացած դրսևորման համատեղ, արագ և արդյունավետ հակազդելը բխում է մեր իրավագիտակից հասարակության շահերից:
[b]ՀՀ ոստիկանություն[/b]
Նմանատիպ նյութեր
70714 դիտում
21:28 13-09-2021
Եթե այս մարդուն ճանաչում եք, դիմեք ոստիկանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
823 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
928 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
667 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին