Կնոջը բերման ենթարկեցին խարդախության մեղադրանքով
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 1-ին, ժամը 20.30-ին, Երևանի Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակի մոտակայքից բերման է ենթարկվել 1956 թ. ծնված Սվետլանա Ս.-ն, որը մարտի 17-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:


