ՍԴ-ն համարյա հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՍԴ ներկայացված հայցը
Մինչեւ սեպտեմբերի 30-ը կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն, քանի որ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածներ, որը, իր հերթին, կազմում է 64 էջ: Այս մասին այսօր ՍԴ-ում հայտարարեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
Նա մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ տվեց խորհրդարանին եւ կառավարությանը՝ օրենքի որոշ դրույթները փոփոխության ենթարկելու համար:
Գ. Հարությունյանի խոսքով՝ 50-ից ավելի երկրների փորձը ցույց է տալիս, որ կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումը բարձրացնում է երկրի կայունությունը, ժողովրդի բարեկեցությունը: Նշեց, սակայն, որ Հայաստանը եզակի երկրներից է, որտեղ թոշակային մասհանումները հանվում են աշխատավարձից, ոչ թե ձեւավորվում են սոցիալական վճարներից:
Իսկ այդ ընթացքում «Դեմ եմ»-ի նախաձեռնությամբ Սահմանադրական դատարանի դիմաց հավաքվել էին քաղաքացիներ, ովքեր տարբեր միջոցներով դրսում հետևում էին վճռի ընթերցմանը՝ փորձելով կանխատեսումներ անել:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի


