211652_close_icon
views-count1212 դիտում article-date 10:18 02-04-2014

Կձգտենք հաղթանակ տանել Մադրիդում. Խավի

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Խավին Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի շրջանակում «Ատլետիկո»-ի հետ կայացած առաջին խաղից հետո դժգոհ է մնացել հանդիպման արդյունքից: Նշենք, որ «Կամպ Նոու» մարզադաշատում կայցած «Բարսելոնա» - «Ատլետիկո» խաղն ավարտվեց 1:1 հաշվով: « Մենք սպասում էինք, որ հանդիպումը հենց այսպես կընթանա, քանի որ «Ատլետիկո»-ն ուժեղ թիմ է: Մենք ավելի շատ էինք տիրում գնդակին և կարողացանք մի քանի վտանգավոր պահս տեղծել մրցակցի դարպասի մոտ, սակայն «Ատլետիկո»-ն լավ էր պաշտպանվում: Սա մեզ համար լավ արդյունք չէ: Մեկ շաբաթ հետո կձգտենք հաղթանակ տանել Մադրիդում»,- նշել է խավին:

Նմանատիպ նյութեր