211652_close_icon
views-count1340 դիտում article-date 09:21 02-04-2014

Համոզված եմ, որ տանը կհաղթենք «Մանչեսթեր Յունայթեդ»-ին. Գվարդիոլա

«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/ 4 եզրափակիչ փուլի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Բավարիա» (1:1) հանդիպման արդյունքը: Իսպանացի մարզիչը համոզմունքն է հայտնել, որ իր թիմը կկարողանա պատսախան խաղում առավելության հասնել մրցակցի նկատմամբ: « Ես որոշ չափով գոհ եմ թիմի խաղից: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը շարունակում է մնալ աշխարհի լավագույն ակումբներից մեկը, ինչի մասին պետք չէ մոռանալ: Մենք կարողացանք մրցակցի հաարկի տակ գոլ խփել, և դա շատ կարևոր է: Պատասխան խաղում կձգտենք հաղթել, և ես համոզված եմ, որ այդ խնդիրը մենք կկարողանանք կատարել: Ես հավատում եմ թիմին»,- ասել է Գվարդիոլան:

Նմանատիպ նյութեր