Քաղաքացիները բարձրաձայնում են, որ Կորյուն փողոցի վրա գտնվող իրենց կրպակների ապամոնտաժումն անօրինական է
Այսօր՝ ապրիլի 1-ին, Երևանի Կորյունի 10 հասցեում սկսվեցին առևտրի կրպակների ապամոնտաժման աշխատանքները: Կրպակների սեփականատերերը անակնկալի էին եկել և չգիտեին, թե ում և որտեղ դիմեն, քանզի նրանց այդ մասին նախապես չեն տեղեկացրել և որևե փաստաթուղթ չեն ներկայացրել:
Ըստ կրպակատերերի՝ կրպակները օրինական են կառուցված, քաղաքապետարանի հետ ունեն համապատասխան պայմանագիր դեռ 2008 թ-ից:
Քաղաքապետարանի աշխատակիցներն էլ ասացին, որ կատարում են քաղաքապետի հրամանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի