slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ոստիկանության ստորաբաժանումների ուժեղացված ծառայությունը հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում է. ֆոտոշարք
211652_close_icon

Ոստիկանության ստորաբաժանումների ուժեղացված ծառայությունը հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում է. ֆոտոշարք

views-count1470 դիտում article-date 14:38 31-03-2014
Ոստիկանության ստորաբաժանումների ուժեղացված ծառայությունը հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում է Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ի, ժամը 9.30-ի դրությամբ, Մարտունու, Վարդենիսի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի և Լաչինի տարածաշրջաններում տեղում է ձյուն, ավտոճանապարհներին առկա է մերկասառույց, ինչը դժվարանցանելի, իսկ որոշ հատվածներում (Ապարան, Մաստարա, Արթիկ, Սպիտակի ոլորաններ, Հրազդան) վտանգավոր է դարձնում մեքենաների երթևեկությունը: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից վարորդներին ցուցաբերվում է օգնություն: Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն, և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Հիշեցնենք, որ նախորդ գիշերվանից հանրապետությունում տեղացած առատ ձյան պատճառով ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Երևանում և հանրապետության ճանապարհներին: Տեղացած ձյունը բարդություններ էր ստեղծել ճանապարհային երթևեկության համար. դժվարանցանելի էին Երևանի փողոցներն ու մարզային ճանապարհները, մասնավորապես` Երևան-Գյումրի, Երևան–Վանաձոր ուղղությունները, իսկ Վանաձոր-Վրաստան միջպետական ճանապարհին առկա էր ճանապարհահատվածի փլուզում և ավտոմեքենաների կուտակում: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` ճանապարհային ոստիկանության, արտաքին ծառայության, ոստիկանության զորքերի ստորաբաժանումները մարտի 30-ի վաղ առավոտից ուժեղացված ծառայության էին անցել և´ մայրաքաղաքում, և´ մարզերում. վերահսկվում էին փողոցներն ու ճանապարհները, պահակակակետեր էին գործում վտանգավոր ճանապարհահատվածներում, ոստիկանները համակարգում էին ճանապարհաշինական բրիգադների և ձնամաքրիչ տեխնիկայի աշխատանքը, օգնում ձյան տակ մնացած մեքենաների ուղևորներին, կազմակերպում նրանց տարհանումը, անհրաժեշտության դեպքում` մոտակա բնակավայրերում ժամանակավոր օթևանի տրամադրումը: Ոստիկանության ստորաբաժանումների ուժեղացված ծառայությունը շարունակվում է: Վարորդներին կրկին կոչ ենք անում տրանսպորտային միջոցները շահագործել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր