Օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի
Ուշադրություն
Մարտի 31-ի և ապրիլի 1-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև -4 ...-6 աստիճան, հողի մակերևույթին` -5...-7 աստիճան ցուրտ:
Հանրապետության տարածքում մարտի 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մարտի 31-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` ամպրոպ, ապրիլի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հյուսիս-արևմտյան` 9-14 մ/վրկ:Օդի ջերմաստիճանը 1-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, 2-ին կբարձրանա 3-5 աստիճանով:
[img]/ups/images/0497245001396208487522561.jpg[/img]
Երևանում մարտի 31-ի գիշերը հնարավոր է ձյուն , 31-ին` ցերեկը, ապրիլի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]/ups/images/0858654001396208486692120.jpg[/img]
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութուն