1531 դիտում
23:06 30-03-2014
Հայասատնում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են բոլոր միջհամայնքային և համայնքային ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի Ծիլքար-Սպիտակ, Ալագյազ-Արթիկ, Արարատի մարզի Երասխ-Զանգակատուն (Քյարքիի ոլորանները), Շաղափ, Լանջանիստ, Ուրցալանջ, Վարդաշատ գյուղերի ավտոճանապարհները, Գեղարքունիքի մարզի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները, Շիրակի մարզի Կրաշեն գյուղի ավտոճանապարհները, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Սպիտակի ոլորաններ, Ջիլիզա, Շամլուղ, Ծաղկաշատ, Սյունիքի մարզի Մեղրի-Քաջարան, Սիսիան-Գորիս, Վայոց ձորի մարզի Վայք-Սարավան, Տավուշի մարզի Բերդի, Դիլիջանի տարածաշրջանի ավտոճանապարհները:
Փակ են Բերդ-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ, Լանջիկ-Թալին, Ապարան-Սպիտակ, Լանջար գյուղի համայնքային ճանապարհահատվածները և Վարդենյաց լեռնանցքը:
Նոր Նորքի վարչական շրջանի I-ին զանգվածում առկա է մերկասառույց:
Հանրապետության տարածքում տեղ-տեղ առկա է բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն:
Վարորդներին խորհուրդ է տրվում վերը նշված ավտոճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Նմանատիպ նյութեր
6577 դիտում
10:02 20-01-2018
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Այս բաժնից
604 դիտում
16:31 18-01-2025
Լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը. Արդարադատության նախարարություն
973 դիտում
16:08 18-01-2025
Լարսը բեռնատարների համար փակ է
703 դիտում
15:55 18-01-2025
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան