1883 դիտում
18:22 30-03-2014
Շևարդնաձեն կարծում է, որ Սաակաշվիլիին անպայման պետք է հարցաքննեն և ինքն էլ է պատրաստ պատասխանել հարցերին
Վրաստանի դատախազության կողմից նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հարցաքննության կանչելու փաստը մեծ քննարկումների առիթ է դարձել Վրաստանում: Վրացական «Կվիրիս պալիտրան» այս թեմայով զրուցել է նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հետ, ով հայտնել է, որ Սաակաշվիլիին անպայման պետք է ներկայան հարցաքննության և եթե կարիք լինի ինքը ևս պատրաստ է իր տեղեկություններով կիսվել դատախազությունում:
«Իմ կարծիքով եթե դատախազությունում հարցեր են առաջացել ուրեմ լուրջ կասկածներ կան ու ամեն դեպքում պետք է նրան հարցաքննել, բայց այդ ամենը պետք է լինի երկրի օրենքների շրջանակներում», -ասել է Շևարդնաձեն:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե հարցաքննությունն ինչպիսի անդրադարձ կունենա Վրաստանի Արևմուտքի հետ հարաբերույթուններում, նա նշել է, որ. «Համոզված եմ, որ կհարցաքննեն, թե ոչ դա ոչ մի կերպ չի անդրադառնա Արևմուտքի հետ հարաբերություններին: Հնարավոր է լինի ինչ որ եվրոպացի քաղաքագետ, ով նրան օգնելու համար պաշտպանող հայտարարություն անի, սակայն հիմնականում դրանք քաղաքականության մեջ եղանակ չեն փոխի: Իսկ հիմնականում, բոլորի պահանջը կլինի արդարացի քննություն անցկացնելը»:
Նմանատիպ նյութեր
777 դիտում
12:24 17-04-2015
«Wikileaks»-ի հիմնադիրը համաձայնել է, որ շվեդական դատախազության աշխատակիցներն իրեն հարցաքննեն Լոնդոնում
1439 դիտում
14:34 22-01-2014
Հինգշաբթի Սնոուդենը պատրաստ է ինտերնետով պատասխանել բոլոր հուզող հարցերին
1990 դիտում
18:17 14-02-2019
ՊԵԿ-ը պատրաստ է պատասխանել հարկման առանձնահատկությունների վերաբերյալ շոու բիզնեսի ներկայացուցիչների հարցերին
Այս բաժնից
703 դիտում
11:33 06-01-2025
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
652 դիտում
11:10 06-01-2025
Իրանում ընթանում են «Մեծ մարգարե 19» զորավարժությունները
1051 դիտում
21:40 05-01-2025
2024 թվականին Ռուսաստանն Ուկրաինայից ավելի քան 3600 կմ² մակերեսով տարածք է նվաճել