1891 դիտում
12:16 30-03-2014
Աշխատանքներ են իրականացվում հանրապետության համայնքներում երթևեկությունն ու էներգամատակարարումը վերականգնելու ուղղությամբ
Եղանակային կտրուկ փոփոխություններով պայմանավորված` հանրապետության մի շարք համայնքներում ինչպես երթեւեկության, այնպես էլ էներգամատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել:
Մարտի 29-ից ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության համապատասխան ծառայություններն աշխատանքներ են իրականացնում` համայնքներում էներգամատակարարման խափանումները վերացնելու ուղղությամբ: Աշխատանքների համար դժվարություններ են ստեղծում ձյան առատ տեղումները: Առաջնահերթ կարգով վերականգնվում է առողջապահական եւ սոցիալական մյուս հաստատությունների էներգամատակարարումը:
ՀՀ արտակարգ իրավիճակների, էներգետիկայի եւ բնական պաշարների, տրանսպորտի եւ կապի նախարարությունների, ոստիկանության եւ մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարված է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները` ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ:
ՀՀ քաղաքացիներին մեկ անգամ եւս առաջարկվում է երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության պարագայում, ինչպես նաեւ հետեւել Արտակարգ իրավիճակների, Տրանսպորտի եւ կապի, պետական այլ մարմինների կողմից իրավիճակի վերաբերյալ տարածվող տեղեկություններին:
[i]Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին [/i]
Նմանատիպ նյութեր
1026 դիտում
17:01 14-12-2022
Կիպրոսի ԱԳՆ-ն կոչ է անում Ադրբեջանին ԼՂ-ում վերականգնել երթևեկությունն ու էներգամատակարարումը
Այս բաժնից
904 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան
658 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար