Ռուս պաշտոնյաները սպիտակ փոշով ծրար են ստացել. այն բացելուց հետո տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են
Ռուսաստանի Դաշնության Խանտե-Մանսիյսկի ինքնավար շրջանի ադմինիստրացիա անհայտ սպիտակ փոշով ծրար է ստացվել, որը բացելուց հետո ադմինիստրացիայի 18 աշխատակիցների ինքնազգացողությունը վատացել է: Վերջիններիս տեղափոխել են հիվանդանոց:
Տուժածների մեջ են ադմինիստրացիայի աշխատակիցներ և 5 ոստիկան, որոնց հրավիրել էին կասկածելի ծրարը բացելու:
Ծրարը հանձնվել է մարտի 28-ին, որի վրա կոնկրետ հասցեատիրոջ անուն չի եղել գրված: Այժմ փոշին ուղարկվել է Տյումեն՝ փորձաքննության: