211652_close_icon

Արցախն այն դարպասն է, որի դուռը բացելուց հետո ճանապարհ է հարթվելու դեպի Հայաստան․ Տիգրան Աբրահամյան

views-count1045 դիտում article-date 19:08 02-05-2023
Ադրբեջանը փաստացի իրագործեց իր կարևորագույն նպատակներից մեկը՝ Հայաստանն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակետ տեղակայելը, իսկ Հայաստանի իշխանությունը ոչ միայն լուրջ քայլեր չձեռնարկեց կանխելու Արցախի հայաթափման, էթնիկ զտումների և մեր հայրենակիցների անվտանգության հետ կապված խնդիրները, այլ իր հայտարարություններով նպաստեց ադրբեջանական ագրեսիայի համար պարարտ հող նախապատրաստելուն, ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Արցախի հարցն իրենից վանելու և այլ սուբյեկտների դաշտ մղելու, Արցախին բացառապես հումանիտար հարցերում աջակցելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու Հայաստանի իշխող ուժի պատրատակամությունը, որում որևէ արձանագրում չկա ինքնորոշման իրավունքի ու դրա իրացման վերաբերյալ, Ադրբեջանի համար բարենպաստ դաշտ է ձևավորել նույնիսկ գրավոր պայմանավորվածությունների խախտմամբ  ապօրինի անցակետ տեղակայելու  ու Արցախում բարդագույն վիճակ հրահրելու համար»,- ընդգծեց Աբրահամյանը։

Նրա խոսքով՝  Ադրբեջանի ագրեսիվ քայլերը պետք է լուրջ մտահոգությունների առիթ լինեն նաև Ռուսաստանի համար՝ որպես ոչ միայն եռակողմ փաստաթղթի, այևլ Արցախում լուրջ՝ խաղաղապահ գործառույթ  ստաձնած կողմի։

«Մյուս կողմից՝ շատ կարևոր է հասկանալ, թե ադրբեջանական անցակետի տեղակայման պայմաններում ինչպես է ապահովվելու արցախցիների անվտանգությունը, բնականոն կյանքը, որովհետև վերջին 4-5 ամիսների ընթացքում Արցախում հսկայական խնդիրներ են կուտակվել՝  հոգեբանականից, սոցիալ-տնտեսականից մինչև գոյաբանական։ Հայաստանի այն իշխանությունը, որն իրեն օտարում է մեր հայրենիքի  արցախյան հատվածում  ապրող հայերի նկատմամբ, նույնն անելու է սյունեցիների, տավուշեցիների, շիրակցիների ու երևանցիների նկատմամբ, իսկ Ադրբեջանի տարածքային նկրտումներն ու ախորժակը զուտ Արցախով չեն սահմանափակվելու։

Արցախը այն դարպասն է, որի դուռը բացելուց հետո ճանապարհ է հարթվելու դեպի Հայաստան»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։  

Նա շեշտեց՝  Արցախի հանձնման գործընթացն ավարտելու՝ Հայաստանի իշխանությունների գլխավոր խոչընդոտը եղել ու շարունակում է մնալ արցախցիների անկոտրում պայքարը, դիմադրելն ու սեփական հողին նվիրված լինելու անսահման ձգտումը, որին պետք է բոլոր միջոցներով սատարել և մասնակցել։

Նմանատիպ նյութեր